Թուրքական «Խոջաելիսպորի» ֆուտբոլիստ Բահրի Ժան Ավչին ընկել է ավտոբուսից' երկրի առաջին լիգայի թիմի մուտքի տոնակատարության ժամանակ, հայտնում է ակումբի թվիթերյան էջը:
Ուրբաթ օրը «Խոջաելիսպորը» փլեյ-օֆֆի եզրափակչում 4-0 հաշվով հաղթեց «Սաքարյասպորին»: Խաղից հետո թիմը տոնում էր հաջողությունը, երբ ավտոբուսային ուղևորության ժամանակ Ավչին ընկավ ասֆալտին:
«Անհրաժեշտ միջամտությունն անմիջապես արվեց, և մեր խաղացողը տեղափոխվեց հիվանդանոց: Նրա առողջական վիճակը լավ է», - ասվում է հաղորդագրության մեջ: