Հաշվի առնելով Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում այսօրվա արձանագրված մասնավոր դեպքը, գերատեսչությունը ծառայողական քննություն է իրականացնելու՝ դիերի եւ մասունքների պահման պատշաճ պայմաններն ապահովելու հետ կապված խնդիրն ուսումնասիրելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարությունը։
«Հաշվի առնելով լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, որտեղ կասկածի տակ է առնվում դիահերձարաններում պահվող մասունքների ու դիակների ստույգ թիվը, առողջապահության նախարարությունը եւս մեկ անգամ նշում է, որ խոսք չի կարող լինել նոր կամ «թաքցրած» դիերի ու մասունքների մասին:
Հարկ է հիշեցնել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, զոհվածների հարազատները եղել են բոլոր դիահերձարաններում, եւ դիակների պահման հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել:
Նշենք, որ դատաբժշկական կենտրոնն ամեն ինչ արել է, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում իրականացնի նույնականացման աշխատանքները, ինչպես նաեւ մշտապես կապի մեջ է եղել զոհվածների ծնողների ու հարազատների հետ:
Հաշվի առնելով Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում այսօրվա արձանագրված մասնավոր դեպքը, գերատեսչությունը ծառայողական քննություն է իրականացնելու՝ դիերի եւ մասունքների պահման պատշաճ պայմաններն ապահովելու հետ կապված խնդիրն ուսումնասիրելու համար»,- նշվում է հայտարարության մեջ։