Սև լիճը ադրբեջանցիների վերահսկողության տակ հայտնվելու հանգամանքը լուրջ վտանգ է, որովհետև այդտեղից են ձևավորվում ոռոգման և խմելու ջրի համակարգերը, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Գեղարքունիքի մասով էլ նշեց, որ խոշորավազան կա, որը ևս հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Ըստ Թաթոյանի՝ ջրային պաշարների հետ կապված լուրջ խնդիր կա:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ Թաթոյանը նշեց. «Երկու իրավիճակ ունենք, առաջին՝ Ադրբեջանի զինվորականները ֆիզիկապես ներկա են մեր կոնկրետ տարածքներում, երկրորդ՝ նրանք նշանառության տակ են պահում իրենց դիտարկման ներքո գտնվող վայրերը: Շատ վատ է, որ մարդու իրավունքների կոմպոնենտը համարժեք ուշադրություն չունի: Դելիմիտացիայի ու դեմարկացիայի պայմաններում իրավունք չունենք ամբողջը տանենք, մտցնենք քաղաքական, ռազմական կոմպոնենտների մեջ: Մենք մոռանում ենք, որ այնտեղ մարդիկ կան»: