Հունիսի 8-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արագածոտնի մարզի բնակիչ, 84-ամյա Սոֆիկ Բզնունին, որը «Աշտարակ» ԲԿ էր տեղափոխվել հունիսի 7-ին «շան կծած վերքեր, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, գրում է Shamshyan.com–ը։
Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, որոնք պարզել են, որ հունիսի 7-ին՝ ժամը 10։30-ի սահմանում, Սասունիկ համայնքի վարչական տարածքում գտնվող աղբավայրին կից խաղողի իր այգում աշխատանքներ կատարելիս է եղել Ս. Բզնունին, երբ թափառող շները հարձակվել են նրա վրա, ինչի հետևանքով էլ պատճառվել են վնասվածքներ։