Պատերազմը ցույց տվեց՝ Ռուսաստանը միակ երկիրն է, որ մեզ աջակցում է: Այս մասին Հանրային Հ/Ը եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ պետք է ՌԴ հետ բարեկամական կապը վերականգնել ոչ թե խոսքով, այլ գործունեությամբ: ԲՀԿ առաջնորդի կարծիքով՝ ռազմաքաղաքական նոր փաստաթուղթ պետք է ստորագրվի, հայ և ռուս զինվորները՝ ուս ուսի տված, կարողանան մեր սահմանները պահել: Գագիկ Ծառուկյանը կարծում է նաև, որ պետք չէ 18 տարեկաններին առաջին գիծ ուղարկել:
Ինչպես մեր թշնամական պետությունները՝ Թուրքիան ու Ադրբեջանն են միմյանց աջակցում, հզոր բանակ ստեղծում, ըստ Ծառուկյանի՝ նույնը պետք է անի Հայաստանը՝ ՌԴ հետ համագործակցելով:
«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Ռուսաստանը չգնա, մնա, ավելի ամրապնդվի և մենք թույլ չենք տա, որ Թուրքիայի գործընկերները գան»,- նշել է նա: