Ըստ «Գելլափ»-ի հարցումների արտահերթ խորհրդարանական ընտրություններում քաղաքացիների 28,7 տոկոսը քվեարկելու է «Հայաստան» դաշինքի, 25,2 տոկոսը՝ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին։ Այս մասին ասուլիսում հայտնեց ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը։
««Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկելու է 10,8 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան»-ին՝ 5,4, «Լուսավոր Հայաստան»-ին՝ 5,2 տոկոսը։ Հայ ազգային կոնգրեսի օգտին կքվեարկի 1,5 տոկոսը»,- ասաց նա։
Հարցման արդյունքներով ոչ մեկին չի ընտրելու քաղաքացիների 2,7 տոկոսը։
Նավասարդյանը նշեց, որ հարցված քաղաքացիների 51,1 տոկոսը մասնակցելու է ընտրություններին, ավելի շուտ չմասնակցողների թիվը կազմել է 13,8 տոկոս։