2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքը հավաքել էր 884 հազար 864 ձայն, կամ ձայների 70, 42 տոկոսը: 2021 թվականի ընտրությունները եկան ցույց տալու, որ թեև ընտրություններում առավել շատ ձայն հավաքեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը կորցրել է ավելի քան 197 հազար քաղաքացու վստահություն:
Այսպիսով, ըստ ԿԸՀ ներկայացրած տվյալների, 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկել է ընդամենը 687 հազար 414 մարդ։