Արդարացված քայլ կամ ճակատագրական սխալ. հուլիսի 19-ից կորոնավիրուսի սահմանափակումները' սոցիալական հեռավորությունը և դիմակներ կրելը չեղարկելու մասին Լոնդոնի վերջերս հայտարարված որոշման շուրջ վիճում են գիտնականները, բժիշկները և ԶԼՄ-ները։ Եվրանյուզի հաղորդմամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդ միջոցառումը հապճեպ է համարում այն դեպում, երբ աշխարհում և բուն Միացյալ Թագավորությունւմ աճում է վարակվածների թիվը:
ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանն ասել է. «Ես այս պահին կոչ եմ անում ծայրաստիճան զգույշ լինել սոցիալական միջոցառումների ամբողջական վերացման հարցում. այդ ամենը հղի է հետևանքներով»։
ԱՀԿ-ն հիշեցնում է, որ համավարակը դեռ չի ավարտվել, կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվում և սովորում է շրջանցել հակամարմինները: Բարձր փոխանցվող դելտա-շտամը նոր ալիք է առաջացրել ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում՝ Հարավային Կորեայից մինչև Ավստրալիա: Առաջնագծում Ինդոնեզիան է, որտեղ մեկ օրում ռեկորդային թվով մահեր են գրանցվել (ավելի քան 10 հազար)։
Համավարակի սկզբից աշխարհում ավելի քան 4 միլիոն մարդ է մահացել, իսկ վարակի դեպքերի թիվը գերազանցում է 185 միլիոնը: Փորձագետները ելք են տեսնում աշխարհի բնակչության տոտալ իմունիզացիայի մեջ և կոչ են անում պատվաստանյութերի արդարացի բաշխում կատարել: