Ադրբեջանական կողմն այսօր՝ օգոստոսի 6-ին, ժամը 12-ից կրակում է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։ Տեղեկությունը հաստատել են Պաշտպանության նախարարությունից։
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեցինք տեղեկություն ստանալ նաև Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանից, սակայն վերջինս ասաց, որ սահմանային իրադրության վերաբերյալ իրենք որևէ տեղեկություն չեն տալիս։
Համացանցում տարածված լուրերի համաձայն՝ Երասխի բնակիչները կրակահերթից առաջ պայթյունի ձայն են լսվել, այնուհետև հրդեհ է բռնկվել սահմանի մոտ, որից հետո անընդհատ կրակոցներ են։