ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարբեր խողովակներով աշխատանքներ է տարել Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ, կատարվել են ճշգրտումներ, բայց տվյալ պահին չկա որևէ տեղեկություն Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։
Հարկ է նշել նաև, որ ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես որևէ դիմում չի ստացվել։
Ճշգրտող աշխատանքները շարունակվում են։
ՀՀ ԱԳՆ-ն անհրաժեշտության դեպքում խնդրում է կապ հաստատել թեժ գծի բջջային հեռախոսահամարով' +37455620111 (նաև Whatsapp, Viber), կամ [email protected] էլ.փոստի միջոցով։