ԼՈՒՐԵՐ․com-ի հարցերին պատասխանում է բժիշկ մանկաբարձ գինեկոլոգ Աննա Խաչիկյանը:
 
-Հարց. Ի՞նչ ազդեցություն ունի կորոնավիրուսը հղի կանանց վրա:
 
-Վարակված հղի կանանց մեծամասնության մոտ կորոնավիրուսը արտահայտվել է թեթև կամ միջին տեսակի մրսածության կամ գրիպի ախտանիշներով: Հիմնականում արտահայտվում է հազի, գլխացավի, հոտ և համ կորցնելու ախտանիշներով: Մինչ այժմ չկան որևէ ապացույց, որ կորոնավիրուսով վարակված հղի կանայք լուրջ բարդությունների զարգացման ավելի մեծ ռիսկի տակ են, քան ցանկացած առողջ մարդ: Իմ խորհուրդը հետևյալն է՝ եթե զգում եք, որ ձեր ինքնազգացողությունը վատթարացել է, ունեք նույնիսկ թույլ արտահայտված ախտանիշներ, ապա դիմեք Ձեր մանկաբարձ-գինեկոլոգին:
 
-Հարց. Ի՞նչ ազդեցություն կունենա կորոնավիրուսը իմ երեխայի վրա, եթե վարակն ինձ մոտ ախտորոշվի:
 
-Տվյալները փաստում են այն մասին, որ հղիության կամ ծննդաբերության ժամանակ կնոջից նրա երեխային այդ փոխանցումը հավանական է: Սակայն բոլոր գրանցված դեպքերում, նորածին երեխան հիվանդանոցից դուրս է գրվել լիովին առողջ: Չկան ապացույցներ, որոնք վկայում են վիժման բարձր ռիսկի կամ երեխայի զարգացման հետ կապված խնդիրների առաջացման մասին:
 
-Հարց. Ի՞նչ կարող եմ անել կորոնավիրուսով վարակվելու ռիսկը նվազեցնելու համար:
 
-Հետևեք կորոնավիրուսի մասին ԱՀԿ-ի ներկայացրած բոլոր կետերին, առավել ուշադիր եղեք Ձեր առողջության նկատմամբ, մի այցելեք մարդաշատ վայրեր։