Արդյո՞ք հղին պարտավոր է յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ: Այս հարցի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Հղին պարտավոր չէ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատը»,- հայտնում են ԱՆ-ից: