Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը և թիմակիցները հայտարարում էին, որ իրենք դուրս են եկել ժողովրդի ծոցից և նախկինների պես իրենց արտոնյալ չեն համարելու, չի լինելու այսպես կոչված` արտոնյալ խավ:
Սակայն, նայելով այդ խոստումներին երեք տարվա հեռավորությունից` պարզ է դառնում, որ տվյալ խոստումն էլ Փաշինյանը ու թիմը տվել են ընդամենը տուրք տալով պոպուլիզմին:
Դատեք ինքներդ. կորոնավիրուսի համավարակի ամենաթեժ փուլում, երբ բոլոր քաղաքացիներին պարտադրում էին դիմակ կրել, պատերի որոշմամբ պաշտոնյաները համարվեցին արտոնյալ և նրանց այդ պարտադրանքը այլևս չէր վերաբերվում: Այսօր , երբ առողջապահության նախարարությունը պարտադրում է գրանցված աշխատողներին կամ պատվաստվել, կամ երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստ անել, կրկին այդ որոշումը շրջանցել է պաշտոնյաներին, նրանք կրկին արտոնյալ են:
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում պարզ երևում է, որ պաշտպանիչ միջոցներ չեն կրում իմքայլական պատգամավորներն ու նրանց օգնականները:
Կամ, օրինակ, պատգամավորները կարող են մեքենան սխալ կայանել, անել դա օրենքի խախտումով՝ չմտածելով, որ այդ օրենքը հենց իրենք էլ գրել են: Նկարում իմքայալական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ավտոմեքենան է:
Օրենքի ուժով քաղաքացիներին արգելեցին վիրավորել պաշտոնյաներին, դրա համար նախատեսելով աստղաբաշխական տուգանքներ, իսկ պաշտոնյաներին ինչպես երևում է որևէ մեկ սաստել չի պատրաստվում: Նրանք շարունակում ենք հայհոյել և սպառնալ շարքային քաղաքացիներին: Դիցուք՝ Վահե Ղալումյանը:
Պաշտոնյաներին կարելի է նույնիսկ մարդ ծեծել օրը ցերեկով և մնալ ոչ միայն անպատիժ, այլ մի բան էլ ստանալ տուժածի կարգավիճակ: Այդպես եղավ ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ, ով օրը ցերեկով ԱԺ բակում հարձակվել էր ցուցարարների վրա:
ԲՏ նախկին նախարար Հակոբ Արշակյանն էլ կարող է հարձակվել լրագրողի վրա և այնուհետև գլուխն ազատել` ընդամենը ներողություն հայտնելով: