Ե՛վ նախընտրական փուլում, և՛ ընտրություններից հետո մենք խոսել ենք ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման և կայունություն ապահովելու մասին: Այս տրամաբանության շրջանակներում նաև պետք է կարգավորենք հարաբերությունները Թուրքիայի հետ: Այդ կարգավորումը պետք է լինի աստիճանական և մենք համոզված ենք, որ այդ հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը նաև բարձրագույն մակարդակում երկխոսություն ունենալն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը ցանկանում հանդիպել Էրդողանի հետ:
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: