Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս 1 ծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Այս մասին հայտնում են Արցախի արտակարագ իրավիճակների պետական ծառայությունից։

«Որոնումներ այսօր չեն իրականացվել: Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- նշված է ԱԻՊԾ հաղորդագրությունում։

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերել է ընդհանուր 1670 աճյուն: