Ամեն մի սանտիմետրի համար բանակն ու կամավորականները կռվել են: Այս մասին, ինչպես հայտնում է Արցախի Հանրային հեռուստատեսությունը, երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Արցախի դեմ փաստացի պատերազմում էր ոչ միայն Ադրբեջանը՝ միայն 7000 վարձկան-ահաբեկիչ էր մասնակցում՝ ըստ հաստատված տեղեկությունների: Տարբերությունը շատ մեծ էր, երբ Ադրբեջանին օգնում էին Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը, երբ ամեն օր տասնյակ ինքնաթիռներ էին իջնում Ադրբեջանի օդանավակայաններում՝ բեռնված ժամանակակից սպառազինությամբ: Իսկ մե՞նք ինչ ունեինք՝ մենք մենակ էինք»,- նշել է Հարությունյանը:

Արցախի նախագահն ասել է, որ հակամարտության լուծման չեւաչափն ու տրամաբանությունը, անկախ իրավիճակի փոփոոխությունից, նույնն են մնացել:

«Բանակցային գործընթացը շարունակվում է, օրակարգում որեւէ փոփոխություն չկա՝ ինքնորոշման իրավունքը որպես բազային ուղղություն մնում է, եւ մեր պայքարն այդ ուղղությամբ շարունակվելու է: Մեր խաղաղության օրակարգը պետք է արժանապատիվ լինի: Տարածքային ամբողջականության վերաբերյալ շարունակելու ենք բանակցային գործընթացն ու խաղաղ պայքարը, ինչը տասնամյակներ կարող է տեւել: Այդ պայմաններում Արցախի ժողովրդագրական դիմագիծն է պետք պահել՝ բնակարանաշինության նպատակը տեղահանված արցախցիներին բնակարաններով ապահովելն է»,- նշել է Արայիկ Հարությունյանը: