Նույն Քերոբյանը ասում էր, որ գնաճը հանրապետությունում չնչին է և չի կարող որևէ կրիտիկական ազդեցություն ունենալ: Մինչդեռ Հայաստանի սպառողական շուկայում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի նկատմամբ 8.2% գնաճ է գրանցվել: Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած տվյալները: 12-ամսյա գնաճի տեմպերը վերջին երկու ամիսներին նկատելիորեն արագացել են: Ըստ Կենտրոնական բանկի կանխատեսումների՝ մինչև 2021 թվականի տարեվերջ Հայաստանում բարձր գնաճը կպահպանվի, և միայն եկող տարվա սկզբից այն աստիճանաբար կթուլանա ու մի քանի ամիսների ընթացքում կհասնի թիրախային 4%-ին:
Իսկ այսօր արդեն ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ այս տարին առանձնահատուկ է գնաճային բարձր ցուցանիշներով, ինչն իր հիմքում ունի տարբեր պատճառներ: Գնաճը կազմել է 5.7 տոկոս, այդ թվում՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների մասով գների աճը կազմել է 7.7 տոկոս, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի դեպքում՝ 9.1 տոկոս, ոչ պարենային ապրանքների գների աճը եղել է 7.9 տոկոս, իսկ ծառայությունների սակագներն արձանագրել են 2 տոկոս աճ: Ինչ խոսք՝ կրիտիկական չէ: Փաստացի ՝ Քերոբյանի գուշակություն/կանխատեսումները հերքում են արդեն ոչ միայն ընդդիմադիրները, այլ սեփական թիմակիցները...
Թերևս միակ երկնիշ աճը, որը կգրանցվի նման էկոնոմիկայի նախարար ունենալու պարագայում, հենց գնաճի երկնիշ ավելացումն է...