Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Առողջապահական Հասարակական Կազմակերպությունն Առողջապահության նախարարության դիմաց բողոքի ակցիա է կազմակերպել: Նրանք պահանջում են հանդիպում ԱՆ նախարարի հետ, որի արդյունքում հոկտեմբերի 1-ին բոլոր աշխատակիցների պարտադիր պատվաստվումը կորոնավիրուսի դեմ, կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնելը անվավեր կճանաչվի:
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը նշեց. «Մենք հավաքվել էինք առողջապահության նախարարության դիմաց, ընդունելության համար: Ոստիկաններիը բժիշկ Հովհաննես Գեւորգյանին բերման ենթարկեցին: Անհասկանալի էր այդ քայլը, իսկ երբ փորձեցինք ճշտել, թե որ բաժին են տանում, ինձ էլ փորձեցին բերման ենթարկել: Մինչեւ հիմա չգիտենք՝ նրան որտեղ են տարել: Բացի այդ, նախկինում ՊՇՌ թեստը եղել է 20 հազար դրամ, հիմա ինչ-որ կախարդական ձեռքով դարձել է 5-6 հազար դրամ: Դա նշանակում է, որ առողջապահության նախարարությունում մեծ կոռուպցիոն ռիսկեր է եղել: Եթե կար հնարավորություն մեկ օրում թեստի արժեքը դարձնել 6-7 հազար, այդքան գումարներն ո՞ւմ գրպանն է գնացել, ով է յուրացրել այդ փողերը: Մեր պահանջմն այն է, որ չպարտադրեն մարդկանց պատվաստվել»:
Հավելենք, որ այդ ընթացքում ոստիկանները մի քանի քաղաքացիների ևս բերման ենթարկեցին: