Գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել նրան, որ Երկիրը հինգ հարյուր տարի անց վերածվի անմարդաբնակ վայրի: Նման եզրահանգման են եկել կանադացի եւ բրիտանացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է The Conversation պորտալում:
Հետազոտողները կարծում են, որ ՄԱԿ-ը սխալմամբ անտեսում է երկարաժամկետ ռիսկերը: Փորձագետները ներկայացրել են մոլորակի փոփոխությունների երեք մոդել, որոնցից ամենավատը ենթադրում է մարդու՝ որպես տեսակի անհետացում:
Եթե գլոբալ տաքացումը չդադարեցվի, հինգ հարյուր տարի անց Երկիրն այնքան կփոխվի, որ մենք ստիպված կլինենք պայքարել գոյատևման և մեր պատմական ուաշխարհագրական արմատավորված մշակույթների պահպանման համար, ասվում է հոդվածում:
Ըստ այս տեսության ՝ Երկրի մի մասը տաքացման պատճառով կդառնա անմարդաբնակ, իսկ բերրի հող չունենալու պատճառով մի շարք գյուղատնտեսական մշակաբույսեր, ներառյալ ցորենը և կարտոֆիլը, սակավ կլինեն: