Ինդոնեզիայում տղամարդն ամուսնացել է Phillips ընկերության իր սիրելի բրնձի կաթսայի հետ: Հայտնում է AsiaOne-ը:
Երիտասարդներն ամուսնացել են սեպտեմբերի 23-ին: Տղամարդն ու նրա ընտրյալը ներկայացել են հարսանեկան ավանդական զգեստներով և նույնիսկ մասնակցել են ֆոտոսեսիայի:
Հարսն ու փեսան վկաների ներկայությամբ ստորագրել են ամուսնության «պաշտոնական» համաձայնությունը և համբուրվել: Երջանիկ փեսան հարսին անվանել է շատ «թեթև, քչախոս ու ճաշ պատրաստելու ունակ»:
Սակայն միությունը տեւել է ընդամենը չորս օր: Ընտանիքում խժդժություններ են առաջացել այն պատճառով, որ «կինը», ինչպես պարզվեց, բրնձից բացի ուրիշ ոչինչ չի կարողանում պատրաստել, իսկ տղամարդը սիրում է նաև բանջարեղեն: