Իմ կյանքում որոշել եմ պատմական քայլ կատարել՝ պաշտպանել մեր ժողովրդի անվտանգությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ասաց Տիգրան Արզաքանցյանը, որն հայտնեց՝ մուտք է գործում «Ալյանս» կուսակցություն։
«Հին իշանությունը նորից մտավ խորհրադարան, իսկ այս 3 ամսվա մեջ որևէ փոփոխություն մենք չտեսանք, ամեն ինչ ավելի վատն է գնում։ Այսօր թշնամին լկտիաբար տիրում է մեր սահմանները, որ կողմից ուզում է՝ մտնում է, ինչ ուզում է՝ կատարում է։ Պատերազմը վերջացել է, բայց թուրքը մեր ժողովրդին դեռ գերի է վերցնում, իսկ մենք ջայլամի պես մեր աչքերը փակում ենք, թե ոչինչ չենք տեսնում»,- ասաց Տիգրան Արզաքանցյանը։