Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի հետ համագործակցության օրակարգում ներառել է երկու երկրների միջև բեռնատար մեքենանների այլընտրանքային երթուղու կառուցումը:

Այն բանից հետո, երբ Ադրբեջանը սկսեց խոչընդոտել իրանական բեռնատարների դեպի Հայաստան երրթևեկությանը, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ և  տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության և զարգացման ընկերության գործադիր տնօրեն Խեյրոլլահ Խադեմին այսօր այցել է Հայաստան՝ ծանոթանալու Տաթևի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներին: Այս ճաանապարհը կօգտագործվի  Իրանի Նորդուզի սահմանից Հայաստան մեկնող իրանական տարանցիկ բեռնատարների համար:  տաթևից հետո, Խադեմիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Երևան:

Այցի ընթացքում,  փոխնախարարը կքննարկի Իրանի համագործակցությամբ  ու մասնակցությամբ այս ճանապարհի  կառուցման հետ կապված հարցերը:

Տաթևի ճանապարհը գործելու է որպես այլընտրանք՝ Գորիս-Կապան ճանապարհի համար: Սակայն հաշվի առնելով տարածշքի ենթակառուցվածքի որոշ թերությունները, ծանր բեռնատարների տեղաշարժն այս ճանապարհով կարող է ուղեկցվոլ բարդություններով:

Հայաստանն Իրանից ներկրում է հիմնականում վառելիք ու նավթամթերք:

Բաքվի կառավարությունը վերջերս դիմեց անբարյացակամ քայլի՝ Գորիս-Կապան երթուղու մի հատվածում տեղադրելով մաքսային  անցակետ և դեպի Հայաստան  մեկնող իրանական բեռնատար ավտոմեքենաներից 130 դոլար մաքսատուրք պահանջեց:

parstoday.com