Իրանը պաշտոնական ռազմական ալիքներիվ տեղեկացրել է Ադրբեջանին, որ հոկտեմբերի 5-ից արգելում է դեպի Նախիջևանով ուղևորվող ադրբեջանական ռազմական օդանավերի թռիչքն Իրանի տարածքով:

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ խոսքը Ադրբեջանից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն ռազմական սարքավորումներ տեղափոխող ինքնաթիռների մասին է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ արված հայտարարության համաձայն՝ այսօր Նախիջևանում մենկարկել են թուրք-ադրբեջանական նոր զորավարժություններ՝ ի պատասխան իրանական ուսումնավարժանքների, որոնց անցկացվում են Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: