Թուրքիայի հարավարևելյան Գազիաթեփ նահանգի Կարկամիշ քաղաքը գնդակոծվել է Սիրիայի կողմից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն ՝ հղում անելով տեղական իշխանություններին:
«Այսօր Սիրիայից արձակված երեք արկ պայթել է Կարկամիշի շրջանում: Զոհեր եւ վիրավորներ չկան, հասցվել է փոքր նյութական վնաս», - հայտնել են նահանգի վարչակազմում: Հրետակոծության վերաբերյալ հետաքննություն է սկսվել: Ենթադրվում է, որ դրա թիկունքում կանգնած են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միության» ներկայացուցիչները:
Հոկտեմբերի 8 -ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ իշխանությունները երկարաձգել են Թուրքիայի դեմ պատժամիջոցները՝ Սիրիայում Անկարայի գործողությունների պատճառով: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է, որ Թուրքիայի զինուժի գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում խաթարում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներին ջախջախելու արշավը: