Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Lada Priora մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածին առաջինն օգնություն է ցուցաբերել ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը: Նա ահազանգել է շտապօգնություն և օգնություն ցուցաբերել վիրավորին:
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: