Ադրբեջանն ազատ է արձակել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին բերման ենթարկված երկու իրանցի վարորդներին, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը:
Նշվում է, որ դա տեղի է ունեցել երկու երկրների արտգործնախարարների հեռախոսազրույցից մեկ օր հետո:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ադրբեջանական ոստիկանությունը Որոտան գյուղի հատվածում ՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածում, երկու իրանցի բեռնատարների վարորդ է ձերբակալել։