Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) և ոստիկանության համատեղ գործողության արդյունքում երկրի արեւելքում գտնվող Վանի նահանգում իրանական լրտեսական ցանց է բացահայտվել: Այս մասին հայտնում է Anadolu-ն:

Նշվում է, որ ձերբակալվել է 8 մարդ, այդ թվում՝ Իրանի հատուկ ծառայությունների երկու գործակալ:

«Խմբի անդամները բերման են ենթարկվել, երբ փորձում էին իրանցի նախկին զինվորականին տեղափոխել Իրան»,- նշում է թուրքական լրատվամիջոցը: