Այսօր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հերթական անգամ քննարկվում էր փոխնախագահի ընտրության հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը 8-րդ անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

Թեկնածուի ելույթը կարճ տևեց․ նա հայտարարեց, որ ոչ մի հարցի չի պատասխանելու և եզրափակիչ ելույթ չի ունենալու, քանի որ դրանք բազմիցս արել է:

Իշխանական պատգամավորները ևս հարցեր չտվեց՝ հայտարարելով, որ իրենց դիրքորոշումը Արթուր Ղազինյանի մասով չի փոխվել:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ Արթուր Ղազինյանը հայտարարել է, որ պատրաստվում է 40 անգամ առաջադրվել հանձնաժողովի նախագահի պաշտոնում: