Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կառավարության որոշմամբ երկօրյա այցով գործուղվել է Մոսկվա։ Այստեղ սպասվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջկառավարական եռակողմ հանձնաժողովի հերթական հանդիպումը։

Դեռ երեկ լրագրողների հետ ճեպազրույցում փոխվարչապետը հայտնել էր, որ օրակարգում տարածաշրջանում տրանսպորտային ուղիների վերաբացման հարցերն են։ «Որոշակի պատկերացումներ են ձևավորվել երկաթգծի մասով, նախնական համաձայնություն կա, որ ապաշրջափակումը պետք է իրականացվի ԱՊՀ երկրների կարգավորումների բազայի շրջանակներում։ Մենք պետք է քննարկենք ավտոճանապարհների հարցերը։ Հայաստանի առաջնահերթությունն է տրանսպորտային բոլոր ուղիների ամբողջական ապաշրջափակումը»,- ասել էր նա։

Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, Տարածքային կ