Որո՞նք են կորոնավիրուսային հազի նշանները. ինչո՞վ է այն տարբերվում «սովորական» հազից: Այս մասին իրենց կարծիքն են հայտնել բրիտանացի բժիշկները:
Ինչպես գրում է The Mirror-ը, կորոնավիրուսային վարակով հիվանդների մոտ 68 տոկոսը բողոքում է չոր հազից: Հենց հազն է համարվում է COVID-19-ի երկրորդ ամենատարածված ախտանիշը: Փորձագետների կարծիքով՝ կորոնավիրուսային հազը հաճախ խորն է, գալիս է թոքերից եւ սովորաբար՝ առանց խորխի:
Սակայն հարկ է հիշել, որ չոր հազը միշտ չէ, որ կորոնավիրուսի նշան է: Այն կարող է առաջանալ նաեւ ալերգիայի, ասթմայի եւ այլ հիվանդությունների հետեւանքով, ավելին՝ նման հազի պատճառ կարող է դառնալ չոր օդի ազդեցությունը կամ ծխելը:
Մասնագետների կարծիքով՝ շատ դժվար է ինքնուրույն տարբերել մրսածությունը կորոնավիրուսից՝ ելնելով միայն ախտանիշներից։ Այդ պատճառով փորձագետները խորհուրդ են տալիս չզբաղվել ինքնաախտորոշմամբ եւ թեստ հանձնել:
https://med.news.am/