Ուկրաինայի զինված ուժերի 36-րդ ծովային հետևակի բրիգադի առաջին գումարտակում իսկական միջազգային սեքս-սկանդալ է տեղի ունեցել, գրում է Edaily-ն:
Հայտնի է դարձել, որ ՆԱՏՕ-ի չորս զինվորներ փորձել են բռնաբարել ուկրաինական զորքերի այս էլիտար ստորաբաժանման երկու նորակոչիկների։
Միջադեպը տեղի է ունեցել դեռ օգոստոսին, սակայն միայն հիմա է լայն տարածում գտել։
Տհաճ պատմության մասին բարձրաձայվել է «Վստահության վրա կառուցված բանակ» խորագրով համաժողովի շրջանակում, որին մասնակցում էին ինչպես Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաներ, այնպես էլ ամերիկյան դեսպանատան ներկայացուցիչներ։
Ուկրաինական Maxpark պորտալը նույնիսկ հրապարակել է ՆԱՏՕ-ի զինվորականների անունները.
- նավաստի, նռնակաձիգ, ԱՄՆ քաղաքացի Ալեքսանդր Տոբիասեն, ծնված 1993 թ.
- նավաստի, նռնակաձիգ, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Էյդեն Ասլան, ծնված 1994 թ.
- ավագ նավաստի, ավագ հրաձիգ, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Շոն Փիններ;
- ավագ նավաստի, ավագ հրաձիգ, Խորվաթիայի քաղաքացի Վուկոսլավ Պրեբեգ, ծնված 1982 թ.