Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գերազանցել է իր լիազորությունները. Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններին, մասնավորապես նա ասել էր՝ ՄԻՊ-ի հայտարարությունները քաղաքական բնույթի են, մի քանի ամիս անց առաջադրելու են ՄԻՊ-ի իրենց թեկնածուին:

«Ընդհանրապես իրեն ո՞վ է իրավունք տվել Մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել, դա բացահայտ ոտնձգություն է Մարդու իրավունքների պաշտպանի անկախ հաստատության նկատմամբ' այն էլ գործադիր իշխանության համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձի կոմից։ Ես պաշտոնապես դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի ապահովվի Հայաստանի ՄԻՊ-ի անխափան, անկաշկանդ աշխատանքը նաև հետագայում»,- ասաց Թաթոյանը: