Գերմանիայի Jülich հետազոտական կենտրոնը ծրագրում է հաջորդ տարի 150 կուբիտի հիման վրա ստեղծել անալոգային քվանտային համակարգիչ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Համակարգիչը մշակվելու է ֆրանսիական Pasqal քվանտային ստարտափի ստեղծած տեխնոլոգիաների հիման վրա: Այս մեքենաների հաջորդ սերունդն արդեն կներառի ավելի քան 200 կուբիտ»,- Բեռլինյան գիտական շաբաթի ընթացքում ասել է եվրոպական Quantum Flagship նախաձեռնության ղեկավար Տոմազո Կալարկոն:

Նա ընդգծել է, որ այս մեքենայի և դրա հետագա տարբերակների ստեղծումը թույլ կտա Եվրոպային մոտենալ «քվանտային գերակայություն» ունենալուն, այնպիսի համակարգչի ստեղծմանը, որը թույլ կտա լուծել բարդ, գործնական խնդիրներ, որը գոյություն ունեցող դասական գերհամակարգիչները չեն կարողանում: