Այսօր՝ նոյեմբերի 9-ին, 1 տարի առաջ Հադրութից և Շուշիից բռնի տեղահանվածները բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում: Մենք պահանջում ենք, որ իշխանությունը ճանաչի Արցախի ինքնիշխանությունը, մեզ տա փախստականի կարգավիճակ և լուծի մեր առջև ծառացած սոցիալական բոլոր խնդիրները: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Շուշիից բռնի տեղահանված Աշոտ Հարությունյանը:
«Երևանից 20 կմ հեռավորություն վրա պետք է կառուցվի փախստականների ժամանակավոր ավան: Անհրաժեշտ է համայնքային այդ ապրելակերպը ապահովել: Միայն շուշեցիները՝ 350 ընտանիք, ցրված է ողջ Հայաստանով մեկ, նրանց մեկ տեղ հավաքելու խնդիր կա. քանի գնում, վատանում է իրավիճակը»,- ասաց բողոքի ակցիա իրականացնողը:
Նա ասաց, որ չի հավատում կառավարության այն խոսքին, թե իրենց համար 3 տարի ժամկետում Արցախում տներ կկառուցեն, շուշեցին կառավարությունից երաշխիք է պահանջում. «Կառավարությունը 3 ամիսը մեկ պետք է հաշվետվություն ներկայացնի, թե քանի բնակարան է կառուցվել և քանի հադրութցիի և շուշեցիի սոցիալական խնդիր է լուծվել»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: