Թուրքիան ներգրավված չէ ներգաղթյալներին Բելառուս տեղափոխելու հարցում, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն իր լեհ գործընկեր Զբիգնև Ռաուի հետ հեռախոսազրույցում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։
«Մեր նախարարը լեհական կողմին է հայտնել իր հիասթափությունը: Նա հերքել է Թուրքիայի և «Թուրքական ավիաուղիների» հասցեին հնչող անհիմն մեղադրանքները այս հարցում»,- ասել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ Չավուշօղլուն Վարշավային առաջարկել է տեխնիկական հանձնաժողով ուղարկել Թուրքիա՝ ստուգում իրականացնելու։