ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում վիճաբանություն է տեղի ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի վարչապետի միջև։ Ադրբեջանի վարչապետը իր խոսքում նշում է հայ ռազմագերիներին՝ որպես դիվերսանտներ ներկայացնելու և նրանց Ադրբեջանում դատապարտելու մասին իրենց վճիռը՝ հավելելով, որ Ադրբեջանը հայտարարել է՝ «Լեռնային Ղարաբաղ» հասկացողություն, իրենց պնդմամբ, տարածաշրջանում գոյություն այլևս չունի։

Ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասում է․ «Հայաստանը հավատարիմ է նոյեմբերի 9-ի և հունվարի 11֊ի պայմանագրերի դրույթներին։ Բայց ուզում եմ հավելել, որ Ղարաբաղյան հարցը չի կարող լուծվել ուժով, այն կարող է լուծվել միայն բանակցությունների արդյունքում՝ Մինսկի խմբի հովանու ներքո»։

«Այս ամենի համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական վարք դրսևորի և հրաժարվի ագրեսիվ քաղաքականությունից»,֊հավելում է Մհեր Գրիգորյանը։