Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն անվանել է աշխարհի առաջնորդներից ամենափորձառուն։ Այս մասին քաղաքական գործիչն ասել է Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Չանաքքալե գավառում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, միջոցառումը հեռարձակվել է իր Twitter-ում։
Թուրք առաջնորդն ընդգծել է, որ ճանաչում է աշխարհը։ «Ես սա ասում եմ ոչ թե պարծենալու, այլ իմ տեղը մյուս առաջնորդների շարքում որոշելու համար»,- եզրափակել է նա։ Էրդողանի խոսքով՝ թուրք ժողովրդի համար կարեւոր է իմանալ, թե ով ով է։
Նոյեմբերի 3-ին հաղորդվել էր, որ Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը քրեական գործեր է հարուցել 30 մարդկանց նկատմամբ, ովքեր համացանցում Էրդողանին վիրավորող գրառումներ են տարածել։ Գրառումները պետության ղեկավարին ուղղված մահվան մաղթանքներ էին պարունակում։ Եթե մեղավոր ճանաչվեն, հրապարակումների հեղինակներին սպառնում է ազատազրկում։