Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրացել է, օրենքի համաձայն՝ մարզպետը ժամանակավոր պաշտոնակատար է ինձ նշանակել, ոչինչ անօրինական չէ, ՏԻՄ օրենքով է դա սահմանված, խնդիր ես չեմ տեսնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատար Արտակ Թովմասյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է ներկայացնում:
«Աշխատակազմը բոյկոտել է, ես էլ իմ լիազորությունների շրջանակում եմ գործում: Բնակիչների հետ շփումը շատ նորմալ եմ պատկերացնում, ոչ մի խնդիր չկա, սա արհեստական են սարքել, շոու են սարքել: Ես առավոտյան մենակ էի եկել՝ մարզպետարանի աշխատակիցների հետ՝ իմ լիազորությունները ստանձնելու, բայց փակ է եղել»,- հայտնել է Թովմասյանը:
Քասախի համայնքապետարանի աշխատակիցները, որոնք բողոքում են Կոտայքի մարզպետի որոշմամբ ՏԻՄ ընտրություններից մի քանի օր առաջ համայնքապետի ՔՊ-ական պաշտոնակտար նշանակելու որոշմանը, գործադուլ ենք հայտարարել՝ պնդելով, որ մարզպետը խախտել է օրենսդրական կարգավորումները՝ ապօրինի նշանակելով համայնքապետի ժ/պ: