«Հիմա ձմեռ ա գալիս և մարդկանց դեմքը դիմակով ավելի պաշտպանված կլինի ցրտից, Երևանի և Հայաստանի տարածաշրջանի մի շարք մասերում էն կտրող ցրտին դիմակով շատ ավելի հեշտ կլինի քան առանց դիմակ»: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: