Նոյեմբերի 29-ի ժամը 09։00-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Գավառի, Նաիրիի և Թալինի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, ընդգծելով, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վարորդներին խորհուրդ է տրվում վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար երթևեկել ձմեռային անվադողերով: