Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2012 թվականի հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքը մինչև մայիսի վերջ կհայտնի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածուի անունը:
Այս մասին ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Վերջինս հավելել է, որ այդ պաշտոնի համար ունի իր թեկնածուն, սակայն այդ մասին դեռ չի քննարկել դաշինքի հետ: Իվանիշվիլին որևէ անուն չի տվել:
Ավելի վաղ հաղորդվում էր, թե Իվանիշվիլին աջակցում է պատգամավոր, խորհրդարանի իրավական հանձնաժողովի նախագահ Վախթանգ Խմալաձեի թեկնածությանը:
Հիշեցնենք, որ Վրաստանի սահմանադրությունում կատարված ուղղումների համաձայն, 2013 թվականին ընտրված նախագահի երդմնակալությունից հետո երկրում իշխանությունը փաստացիորեն փոխանցվում է խորհրդարանին ու կառավարությանը: