Գերմանիայում տղամարդը սպանել է իր ողջ ընտանիքին և կրակել ինքն իրեն՝ վախենալով պատժվել կորոնավիրուսի դեմ կեղծ պատվաստման վկայականի համար։ Այս մասին գրում է Der Tagesspiegel-ը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները:
Նշվում է, որ Բեռլինից հարավ գտնվող Քյոնիգս Վուստերհաուզեն քաղաքում զոհերի տանը մահից առաջ թողնված գրություն են հայտնաբերել։ Նամակում տղամարդը խոստովանել է, որ կնոջ համար Covid-ի անձնագիր է գնել, սակայն գործատուն իմացել է այդ մասին։
Գերմանացին, վախենալով քրեական պատասխանատվությունից, սպանել է իր երեք երեխաներին՝ չորս, ութ և տասը տարեկան, ինչպես նաև կնոջը, որից հետո ինքնասպան է եղել։ Ոստիկանները տանը ատրճանակ են հայտնաբերել: