Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի օրը՝ Շիրակի մարզ, կամ աղետի գոտի ՀՀ բարձր ղեկավարությունից այցելել է միայն փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և մի քանի պաշտոնյա: Փաշինյանը ոչ միայն ժամանակ չի գտել այցելելու Սպիտակ, Գյումրի, այլ նաև պաշտոնապես որևէ կերպ չի արձագանքել, ինչը, մեղմ ասած, տարօրինակ է:
Դիցուք, ահա թե ինչ էր խոսում աղետի գոտու և այնտեղի բնակիչների մասին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը:
Սա արդեն 2018-ին Փաշինյանի տված խոստումներն են:
Արդեն վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո պարզվեց, որ կան խնդիրներ և հարցը մեկ օրում լուծվողներից չէ:
Դրանից հետո էլ պարզվեց` վերջ, պետությունն իր առաքելությունն ավարտել է, սակայն, թե ինչպես, երբ աղետի գոտում դեռևս կան դոմիկներում ապրող ՀՀ քաղաքացիներ, դժվար է ասել:
Փաշինյանը նախորդ տարվա սկզբին հայտարարել էր առաջիկա տարում 453 ընտանիքներին բնակարանով ապահովելու մասին, որի համար բյուջեից հատկացվել էր 3 մլրդ դրամ։ Մինչդեռ, ինչպես պարզվեց, այդ ընտանիքների կեսի դեպքում նախորդ տարվա բյուջեից 1․3 մլրդ դրամ արդեն իսկ հատկացվել էր և այս տարվա բյուջեով հատկացված գումարը ուղղվելու էր անօթևան ընտանիքների մյուս կեսի բնակարանների կառուցմանը։ Վարչապետը 227 ընտանիքի բնակարանով ապահովելու լուծված հարցը ներկայացրել է և՛ արդեն իսկ կատարված աշխատանքների ցանկում, և՛ 2020-ին կատարվելիք աշխատանքների ցանկում։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանի մեկ այլ պնդմամբ՝ նախկինում բնակարաններով էին ապահովվել չնչին թվով ընտանիքներ։ «Նախկինում յուրաքանչյուր տարի բնակարանով ապահովվել է 40-45 աղետից տուժած ընտանիք։ Այսինքն՝ 10 անգամ ավելանում է այդ ծավալը»,- հայտարարել էր վարչապետը։ Մինչդեռ, ինչպես ներկայացրել է Կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը և հայտարարել է Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը, ծրագրի մեկնարկից մինչև 2017 թվականը ներառյալ, բնակարաններով են ապահովվել 4838 ընտանիք, այսինքն` տարեկան միջինում 483 ընտանիք։ Ինչը մոտ տասն անգամ ավելին է, քան Նիկոլ Փաշինյանի հայտարարած ցուցանիշը։