Չինաստանն արհեստականորեն փոխել է եղանակը՝ 2020 թվականի հուլիսին Կոմունիստական կուսակցության 100-ամյակը նշելու համար։ Այս մասին ասվում է Ցինխուա համալսարանի հետազոտության մեջ, հայտնում է Euronews-ը։
Չինաստանի կառավարությունն օգտագործել է ամպերի սերմանման տեխնոլոգիան, որի ժամանակ հատուկ ռեակտիվներ են տեղակայվում ամպերի մեջ։ Այս մեթոդը թույլ է տալիս վերահսկել տեղումների քանակը, ինչպես նաև ճնշել կարկուտը կամ մառախուղը։ Օգտագործելով ամպերի սերմանումը, Չինաստանի իշխանությունները Տյանանմեն հրապարակում արարողության ժամանակ ստացել են պարզ կապույտ երկինք:
Սովորաբար հուլիսին Պեկինում տաք եղանակ է (22-ից 31 աստիճան Ցելսիուս), բայց հաճախ ամպամած է լինում։ Ամպերի սերմանումը Չինաստանում երկինքը մաքրելու սովորական ընթացակարգ է, և կառավարությունը դրա վրա միլիարդավոր եվրոներ է ծախսել 2008 թվականի Օլիմպիական խաղերից հետո վերջին 13 տարիների ընթացքում: Այնուամենայնիվ, 2020 թվականի հունիսին գործընթացը ավելի լայնածավալ էր և տևել էր երկու ժամ: Ըստ հետազոտության' արծաթի յոդիդ է ցողվել երկնքում՝ տեղումները խթանելու համար:
Ավելին, այս տեխնոլոգիան միշտ չէ, որ օգտագործվում է մաքուր երկինք ապահովելու համար։ Ամպերի սերմանումը կարող է մեղմել գլոբալ տաքացման հետևանքները՝ ուղղակիորեն սառեցնելով մոլորակը: Այս գործընթացը չի ազդում մթնոլորտում CO2-ի կոնցենտրացիայի վրա: Երկրաքիմիկոս և Forbes-ի թղթակից Ջեյմս Կոնկան կարծում է, որ անհրաժեշտ է այս ընթացակարգն իրականացնել հարյուրավոր տարիներ, մինչև կլիմայական համակարգը կհավասարակշռվի։