Պայմանավորվեցինք, որ վարորդները գնան, աշխատեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը:
«Թողե՛ք աշխատենք, վարորդները գնում են աշխատանքի»,- ասաց նա:
Բողոքի ակցիա իրականացնող վարորդներից մեկն էլ ասաց, որ 99 տոկոս լուծվել են իրենց խնդիրները. «Ամեն խնդիր լուծվել է, աշխատավարձը բարձրացել է, առաջին շարքը բաց է լինելու, որ ավտոբուսները ազատ կարողանան կանգնել կանգառում, զուգարանների հարցը լուծվելու է, վարորդների վրա մունաթ չեն գալու»,- ասաց տրանսպորտի պետի հետ քննարկմանը մասնակցած գործադուլ հայտարարած վարորդը:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից մի շարք ավտոբուսների վարորդներ գործադուլ էին հայտարարել: Նրանք ունեին մի քանի պահանջներ, որոնցից առաջնայինը իրենց աշխատավարձի բարձրացումն էր: