Կեղծ իրականությունից կտրված մարդիկ են այսօր իշխանության: Նրանք որևէ կապ չունեն ժողովրդավարության հետ: Քվե ստացած մարդկանց տարբեր մեղադրանքներով օրը ցերեկով ձերբակալում են: Նիկոլ Փաշինյանը գերազանցել է Հայաստանում նախորդ 30 տարիներին տեղի ունեցած բոլոր արատավոր երևույթները միասին վերցրած: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ասաց ԲԴԽ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, որ միջազգային հանրությունը, մարդու իրավունքներից խոսող կազմակերպությունները լուռ հետևում են Հայաստանում տիրող ապօրինություններին. «Ողջ գործիքակազմով և՛ խորհրդարանում, և՛ այնտեղից դուրս, Երևանում, Հայաստանի մարզերում պետք է ձևավորվեն դիմադրության օջախներ, պետք է լինի ցանցային պայքար, որ համախմբենք առողջ ուժերին, ընդդիմադիր դաշտին և հեռացնենք իշխանությանը: Ես ասել եմ՝ դիմադրությունը պետք է լինի 2 ճակատներով՝ դիմադրություն թշնամուն և դիմադրություն թշնամու շահերը սպասարկող այսօր Հայաստանի իշխանության ղեկին հայտնված մարդկանց»,- եզրափակեց Իշխան Սաղաթելյանը: