Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Մալայզիայի իր գործընկեր Սայֆուդդին Աբդուլլահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Մեկնաբանելով Հայաստանի հետ երկխոսությունը՝ Չավուշօղլուն ասել է, որ մի շարք ավիաընկերություններ առաջիկա օրերին կսկսեն թռիչքներ իրականացնել Ստամբուլի և Երևանի միջև։
«Նախկինում, ինչպես գիտեք, նման թռիչքներ իրականացնում էր «Ատլասը»։
Թռիչքների վերսկսման հարցը քննարկվում է տրանսպորտի նախարարությունում, և որոշում կկայացվի մոտ օրերս»,- ասել է թուրք նախարարը։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ Անկարան և Երևանն արդեն ներկայացուցիչներ են նշանակել երկխոսության համար, և այդ ուղղությամբ քննարկումները կշարունակվեն։