ԱՀ պաշտպանության բանակը պարզաբանում է տարածել «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ կողմից զինվորական թոշակների վերաբերյալ ֆեյսբուքում արված հրապարակման առիթով։
Ավելի վաղ «Արցախի պահեստազորի սպաների միություն»-ն ահազանգել էր, որ պահեստազորի սպաները մինչ այսօր չեն ստացել իրենց հասանելիք թոշակները։
ՊԲ-ից նշում են, որ նման խնդիր իրոք առկա է ,սակայն դրա լուծումը դուրս է ՊԲ տիրույթից:
«Համապատասխան հայտերը սահմանված ժամկետներում ՊԲ կողմից ներկայացվել են կենսաթոշակների հատկացումը ապահովող ստորաբաժանումներ :
Խնդիրը գտնվում է ՊԲ հրամանատարության ամենօրյա ուշադրության կենտրոնում և ինչպես խոստացվել է կլուծվի ամենասեղմ ժամկետներում:
Ինչ վերաբերվում է ՊԲ ֆինանսական բաժնի պետի անձնական կյանքի վերաբերյալ «տեղեկություններին» ու անհարկի որակումներին , փաստում ենք , որ վերջին անգամ ԱՄՆ-ում եղել է 2019թ.-ին»,-նշված է ՊԲ-ի հայտարարության մեջ։