Հնդկաստանի Ասսամ նահանգի գյուղերից մեկում այծը «մարդկային դեմքով» ձագ է լույս աշխարհ բերել։ Ըստ The Sun-ի՝ լուրը վախեցրել է գյուղացիներին։

Անսովոր ձագի ծնունդը ցնցել է այծի տիրոջը՝ 46-ամյա Շանկար Դասին։ Տղամարդն ասել է, որ առաջին անգամ է նման բան տեսնում։ Նա նշել է, որ սա երկրորդ ուլն է, որին ծնել է իր այծը։

Ձագի դնչիկը նման է երկու վերջույթներով մարդու երեխայի։ Դեմքը, աչքերը, քիթը և բերանը նույնպես նման են երեխայի դեմքի դիմագծերին։ Գյուղացիները հերթ են կանգնել այծի տիրոջ տան մոտ՝ դիտելու տարօրինակ ձագին։ Այծը կենդանի է ծնվել, բայց կարճ ժամանակ անց սատկել է։ Սրտնեղած ընտանիքը թաղել է ձագին:

 
 

Ընդհանրապես, Հնդկաստանում մուտանտ կենդանու կամ երեխայի ծնունդը համարվում է վատ նախանշան։ Հնդիկները ենթադրում են, որ նման արարածը կարող է դժբախտություն բերել տերերին։ «Շատ մարզերում սա նախազգուշացում է համարվում։ Մարդիկ մուտանտների ծնունդը համարում են Աստծո նշան»,- ասում է տեղի բնակիչ Ռակեշ Կումարը:

Անասնաբույժ Ֆայազ Ահմեդի խոսքով՝ այծերն ավելի հավանական է, որ մուտանտ ձագեր ծնեն, քան մյուս կենդանիները: «Պտղի աննորմալ զարգացումը, ըստ երևույթին, պայմանավորված է Ռիֆթ հովտի տենդով: Կարող են լինել նաև այլ պատճառներ, որոնք հանգեցրել են գենետիկ մուտացիայի»,- ասել է նա։