Clinical Excellence Group-ի գլխավոր տնօրեն, բ.գ.թ. Նիկոլայ Կրյուչկովը հայտարարել է «Օմիկրոն» շտամ ով հիվանդների հոսպիտալացումների թվի գրեթե կիսով չափ կրճատման մասին: Այս մասին գրում է URA.RU պորտալը։
«Հոսպիտալացման հարցում մենք մոտենում ենք «Ալֆայի» մակարդակին։ Տարբերությունն այնքան էլ էական չէ։ Դա պայմանավորված է նրանով, որ հիվանդանում են նրանք, ովքեր արդեն հիվանդ են եղել կամ պատվաստվել են»,- ասել է նա։ Կրյուչկովը հավելել է, որ այս դեպքում կա բավականաչափ իմունիտետ՝ կանխելու ծանր ընթացքը, բայց ոչ այնքան, որպեսզի խուսափենք վարակվելուց։